Այսօր: Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2017թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
2017,Սեպտեմբեր 14 - 30


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.09.17 ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26_ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Սեպտեմբերի 21-ին՝ անկախության 26-րդ տարելիցի կապակցությամբ, Արմավիրի քաղաքապետարանի մանկապարտեզներում, ինչպես նաև մշակույթի հարակից բակում կազմակերպվել էին միջոցառումներ:

22.09.17 ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված մարզական փառատոնը կազմակերպվեց սեպտեմբերի 16-ին՝ Արմավիրի քաղաքապետարանի մարզադպրոցում: Փառատոնը իրականացվել է հետևյալ ծրագրով՝ կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, մասսայական վազքարշավ:

Փառատոնի վերջում հաղթողները պարգևատրվել են մրցանակներով:

20.09.17 ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԱՌԻԹՈՎ
Շնորհավորում ենք մեր ողջ ժողովրդին՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, անկախության տոնի առիթով: Սեպտեմբերի 21-ը թանկ, հիշարժան օր է համայն հայության կյանքում. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, ազգի հազարամյա պատմության, հայոց պետականության վերածննդի օր: Հայրենիք, Հայաստան մերօրյա հերոսամարտիկների, նորօրյա պետականության՝ 26 տարեկան անկախություն, ինչը մեկ ամբողջ լրակազմի է բերում հայապահպան ազգային ներուժը: Այսօրվա Հայաստանը աշխարհին ներկայանում է ինքնուրույն որոշումներով, հաղթանակած Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքով, պատմությունով ամրագրված ու հաստատված արարող-տաղանդավոր-շինարար սփյուռքով:  Ազգ-բանակ՝ ահելի ու ջահելի հավաքական ներուժի ձևաչափ, խաղաղասեր՝ և միևնույն ժամանակ մարտունակ երկիր: ... Մանրամասն
13.09.17 ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 40 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
 Սեպտեմբերի 9-ին Արմավիր քաղաքի շախմատի դպրոցում տեղի ունեցավ շախմատի դպրոցի հիմնադրման 40 ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա են գտնվել Արմավիրի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ Աշոտ Ղահրամանյանը, շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, նշանավոր գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ինչպես նաև Արմավիր քաղաքի շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն Ս.Եղիազարյանը:    Շնորհավորանքի խոսքեր հնչեցին ուղղված շախմատի դպրոցի տնօրեն Ա.Գալոյանին՝ միջոցառումը պատշաճ կազմակերպելու համար:Այդ օրվան նվիրված՝ շախմատի դպրոցում տեղի է ունեցել նաև <<Արագ շախմատի>> բաց մրցաշար: Մրցաշարին մասնակցել են Արմավիր, Մեծամոր և Էջմիածին քաղաքների դպրոցների, ... Մանրամասն
04.09.17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ

Սեպտեմբերի 1-ին Արմավիր քաղաքի համայնքապետարանի  ենթակայության տակ գտնվող թվով 12 մանկապարտեզներում տոն էր: Տոն էր թե փոքրիկների, և թե մանկավարժական կոլեկտիվի համար: Յուրաքանչյուր մանկապարտեզում ընդունելությունը կատարվեց յուրովի՝ ծափ ու ծիծաղով, խինդ ու ժպիտով:

Գիտելիքի և դպրության օրվան նվիրված՝ միջոցառում էր կազմակերպվել նաև Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզում:

1 2 3 4 5


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32

+374 237 23654

armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner