Այսօր: Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.11.17 ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

 Հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 4-ը Art.muziq Հանրապետական մրցույթ-փառատոնին բարձր մրցանակների արժանացած Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցի վոկալի բաժնի սաները՝ ուսուցչուհի Համեստ Հովհաննիսյանի հետ, համերգային շրջագայություն ունեցան Իտալիայում, Ֆրանսիայում, Մոնակոյում և Իսպանիայում:

06.11.17 <<ԴՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑ>> ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔՈՒՄ 19.11.2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
 Նոյեմբերի 19-ին, Արմավիրի համայնքապետարանի հարակից տարածքում ( ժամը՝ 13:00-17:30 ) տեղակայվելու են ՁԻԱՀԻ-ի ԿՀԿ-ի շարժական կլինիկան (ԿԱՄԱԶ մակնիշի), վրանային ծածկը, ՄԻԱՎ/հեպատիտների վերաբերյալ պաստառներն ու իրազեկող նյութերը:  Այս միջոցառումները նպատակ ունեն մասնավորապես ՀՀ քազաքացիների շրջանում բարձրացնել ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ իրազեկության մակարդակը, շեշտադրել պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և նվազեցնել վարակման ռիսկերը: Հետազոտության շաբաթվա և ՁԻԱՀԻ-ի հետ պայքարի համաշխարհային օրվա ընթացքում ավելի քան 1000 ՀՀ քաղաքացիների կտրամադրվի նաև նախա/հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող ՄԻԱՎ-ի, հեպատիտների Բ-ի և Ց-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար թեստավորում ... Մանրամասն
02.11.17 ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՏԱՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՇԱՐ

 Հոկտեմբերի 16-26-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ պատանիների եզրափակիչ մրցաշարը ,որտեղ Էրիկ Սերյոժայի Հակոբյանը մինչև 12 տարեկան տարիքային խմբում գրավեց 2-րդ տեղը:

02.11.17 ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԽԱՂ, 2-ՐԴ ՓՈՒԼ

 Հոկտեմբերի 28-ին Արմավիրի քաղաքապետարանի շախմատի դպրոցում կազմակերպվեց միաժամանակյա խաղի (սեանսի) 2-րդ փուլը, որը վարեց մարզիչ՝ Տիգրան Հակոբյանը:Նախքան խաղերի սկսելը՝ առաջին փուլը հաղթահարած մասնակիցները տնօրեն Ա. Գալոյանի կողմից պարգևատրվեցին համապատասխան պատվոգրերով:

Սեանսին մասնակցեցին դպրոցի այն սաները, ովքեր ունեին առավելագույնը շախմատային 3-րդ կարգ, և առաջին փուլը հաղթահարած մասնակիցները:

31.10.17 ԱՐՄԱՎԻՐԻ ԹԻՎ 12-ՐԴ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
<<Արմավիր քաղաքի թիվ 12 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի շենքում 30.10.17 թվականի աշխատանքային ժամին տեղի ունեցած դեպքով պայմանավորված, Արմավիր համայնքի ղեկավարի 31.10.2017 թվականի 110 կարգադրությամբ դադարեցվեց Արմավիր քաղաքի թիվ 12-րդ մանկապարտեզի գործունեությունը անորոշ ժամկետով: Ինչպես նաև համայնքի ղեկավարի համապատասխան որոշմամբ Արմավիր քաղաքի 108 թաղամասի 6-րդ փողոցի 378 տանը բնակվող Վահե Համազասպյանի` տվյալ մանկապարտեզ հաճախող վտանգված սանի` Հմայակի ընտանիքին, հատկացվեց միանվագ գումար օգնություն` մանկական պարագաներ, հագուստ, խաղալիքներ, պարեն, որը ըստ համայնքի ղեկավարի շարունակելի է լինելու: Առաջարկվեց օգնություն բարոյահոգեբանական ծառայության սահմաններում թե հոգեբանի, և թե սոցիոլոգի: Համայնքի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32

+374 237 23654

armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner